Պանորամա Դալմա
Թաղամասը կառուցվում է Մարզահամերգային համալիրին կից՝ Ծիծեռնակաբերդի խճուղուն զուգահեռ 6.43 հա հողակտորի վրա: Տեղանքն, ուր տեղակայված է հողատարածքը՝ ունի մեծ թեքություն /987.40 նիշից մինչև 1028.40/, որի շնորհիվ կառուցապատումն իրականացվում է 3 հարթակների վրա: Բնակելի համալիրի ամբողջ երկայքնով ձգվելու է քաղաքային այգին, որտեղ նախատեսված են վոլեյբոլի, բասկետբոլի և թենիսի մի քանի դաշտեր, մանկական և մարզահրապարակներ, իսկ կանաչապատ հատվածն ընդմիջվում է հեծանվային ուղիներով։ Քաղաքային այգին երկու կողմից եզերում են բնակելի շենքերը՝ նախատեսված 6000 բնակչի համար։